Պլաստիկ վիրաբույժը հայտնել է, թե ով է աշխարհի ամենագեղեցիկ կինը՝ ըստ դեմքի համամասնությունների

386

Պլաստիկ վիրաբույժ Ջուլիան Դե Սիլվան հետազոտություն է անցկացրել, որը ցույց է տվել, որ ամերիկուհի սուպերմոդել Բելլա Հադիդի դեմքը առավելագույնս համապատասխանում է գեղեցկության չափանիշների «ոսկյա համադրությանը»:

Ինչպես ներկայացնում է The Sun պարբերականը, մասնագետն այդ «ոսկյա համադրության» բանաձևը ստացել է չափելով մի շարք հայտնիների դեմքի համամասնությունները՝ շուրթերի, քթի, կզակի, ծնոտի և ճակատի դիրքը մեկը մյուսի նկատմամբ:

Հադիդի դեմքն ամենամոտն է եղել կատարյալ համադրությանը՝ համընկնելով 94.35 տոկոսով: Այդ պատճառով էլ վիրաբույժը նրան անվանել է աշխարհի ամենագեղեցիկ կինը: Ըստ մասնագետի՝ ամեմամեծ համընկնումը կզակի հետ է կապված՝ 99.7 տոկոս:

Երկրորդ տեղում հայտնվել է երգչուհի Բեյոնսեն (92,44%), երրորդում՝ դերասանուհի Էմբեր Հերդը (91,85%): Տասնյակում ընդգրկվել են նաև Արիանա Գրանդեն, Թեյլոր Սվիֆթը, Քեյթ Մոսը, Սքարլեթ Յոհանսոնը, Նատալի Պորտմանը, Քեթի Փերին և Կառա Դելևինը:

tert