Փաստեր տարբեր երևույթների մասին, որոնք զարմացնում են անգամ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի գիտակներին

200

Աշխարհում ամեն ինչ իմանալ անհնար է, սակայն դա չի նշանակում, որ փորձել պետք չէ: Միգուցե մի օր Ձեզ հրավիրեն ինտելեկտուալ որևէ հեռուստաշոուի և խաբուսիկ ու բարդ հարցեր տան: Այս փաստերը Ձեզ կօգնեն նման իրավիճակներում արագ կողմնորոշվել և ճիշտ պատասխաններ տալ:

Շշի վրա նշված պիտանելիության ժամկետները վերաբերում են ոչ թե ջրին, այլ հենց շշին

Խմելու ջուրն ինքնին չունի պիտանելիության ժամկետ՝ ի տարբերություն տարայի, որում այն պահվում է: Պլաստիկե տարայում երկար ժամանակ հեղուկ պահելու դեպքում քիմիական նյութեր են արտադրվում, որոնք ազդում են հեղուկի համի և անվտանգության վրա: Դա չի նշանակում, որ ջուրը միանգամից թունավոր է դառնում, սակայն այն աստիճանաբար կորցնում է իր թարմությունը և կարող է գունափոխվել: Համարվում է, որ ապակե տարաներում ջուրն առավել երկար է իր համը պահպանում:

Սառույցն ավելի արագ է ստացվում տաք ջրից

Սա ոչ մի տրամաբանական կանոնի չի ենթարկվում. չէ՞ որ տաք ջուրը նախ պետք է սառչի, ապա նոր պինդ ագրեգատային վիճակի փոխակերպվի: Սակայն գոյություն ունի գիտական պարադոքս, որը կոչվում է Մպեմբիի էֆեկտ: Համաձայն դրա՝ տաք ջուրը սառույցի ավելի արագ է վերածվում, քան սառը ջուրը:

Լիալուսնի ժամանակ արյուն ծծող մոծակների ակտիվությունն ավելանում է 50%-ով

Սակայն մի քանի տարի առաջ գիտնականները հատուկ թույն էին ստեղծել, որը չի վնասում մոծակներին, այլ պարզապես մարդկանց նրանց համար անտեսանելի է դարձնում: Դրանում պարունակվող նյութերն արգելափակում էին զգայարանների աշխատանքը, որոնց միջոցով մոծակները գտնում են իրենց զոհերին:

Կատուները քրտնում են թաթերի և քթի բարձիկներով

Կատուներն իրենց մարմնի ջերմաստիճանը կարգավորում են քրտնքի և շնչառության միջոցով: Արագ շնչելու արդյունքում կենդանիները տաք օդ են դուրս մղում և սառը օդը ներս քաշում: Ընթացքում թուքը բերանի խոռոչից և լեզվից գոլորշանում է և քրտինք դառնում:

Քանի որ կատուների բարձիկներն ունեն փոքր մակերես, դրանցից քրտնքի արտազատումը մեծ նշանակություն չի ունենում կատուների համար: Սակայն շատ շոգ օրերին հատակին հնարավոր է նկատել կատուների թաթերի քրտնքի հետքերը:

Խոտակեր գազանին գիշատիչից տարբերակելու ամենահեշտ եղանակը

Գիշատիչների աչքերը տեղակայված են դեմքի կենտրոնական հատվածում, որպեսզի զոհին բռնելը հեշտ լինի: Խոտակերների աչքերը գլխի երկու կողմերում են, որպեսզի կարողանան կառավարել թշնամու հարձակումը:

Ամենափոքր սերիական ավտոմեքենան աշխարհում

Peel P50 միկրոմոբիլը ստեղծվել է Անգլիայում 1962 թ.: Տրանսպորտային միջոցի երկարությունը 134 սմ է, լայնությունը՝ 99 սմ: Մեքենայում միայն մի հոգի է տեղավորվում: Այն կարողանում է զարգացնել մինչև 64 կմ/ժ արագություն: Կշռում է 59 կգ: Արդեն 60 տարի է, ինչ Peel P50-ը համարվում է ամենափոքր սերիական ավտոմոբիլը:

Ամենաերկար կենդանին աշխարհում թունավոր մեդուզան է

Հնդկաստանում երրորդ անգամ ամուսնանալու արգելք է գործում

Արգելքը տարածված է ոչ ամենուր, այլ միայն մի քանի բնակավայրերում, օրինակ՝ Փենջաբ նահանգում: Խոսքը, բնականաբար, կենդանի մարդու հետ ամուսնության մասին է, այդ իսկ պատճառով այն տղամարդիկ, որոնք չեն սահմանափակվում երկրորդ ամուսնությամբ, ամուսնանում են ծառի հետ: Այն բանից հետո, երբ հարսանեկան արարողությունն ավարտվում է, հյուրերը երջանիկ փեսային մաղթում են որքան հնարավոր է շուտ «այրիանալ»՝ ծառը պարզապես կտրելով: Դրանից հետո տղամարդը կարող է իր չորրորդ ամուսնությունը գրանցել արդեն կնոջ հետ:

blognews.am