Ո՞նց է պատահում, որ կոտրվածքով 9 տարեկան երեխա են բերում հիվանդանոց, և բժիշկները չեն դիմում ոստիկանություն

313

Ոչ մեկ ապահովագրված չէ, դժբախտ պատահար կարող է լինել բոլորի հետ: Բայց ո՞նց է պատահում, որ կոտրվածքով 9 տարեկան երեխա են բերում հիվանդանոց, և բժիշկները չեն դիմում ոստիկանություն:

Հասկանալ է պետք, սա պետությու՞ն է, թե՞ վերջնականապես վերածվել է փողոցներում դըմփ-դըմփ-հու գոռացած զանգվածի ախոռի: Առողջապահության նախարարություն, իրավապահ մարմիններ կա՞ն երկրում, ինչու՞ որևէ արձագանք չկա:

Ո՞վ է, ի վերջո, այս ծածկադմփոցի, բառի բուն իմաստով այս խուժանության համար պատասխան տալու: Մարդը մի քանի ժամ առաջ «չորով» հերքում էր, հիմա ասում է՝ «դե հա, նման մի բան եղել է, բայց այդքան էլ այդպես չի եղել»: Էս ու՞ր հասանք, էս ու՞ր հասցրեցին պետությունն ու պետական ինստիտուտները:

blognews.am