Այդ օրն աշխատանքից շուտ եկա տուն. տեսնում եմ, մեր բակում կանգնած է կնոջս ընկերուհին, ինձ է սպասում…

543

Երեկ աշխատավայրում հոսանքն անջատել էին, և մեզ բոլորիս կեսօրին տուն թողեցին: Շատ ուրախ գնում էի տուն, մտածում էի, թե ինչպես եմ ամբողջ օրը միայնակ հանգստանալու. որդիս մանկապարտեզում է, կինս՝ աշխատանքի:

Հանկարծ տեսնում եմ, որ կնոջս ընկերուհին, ով ուրիշ քաղաքում է ապրում, կանգնած է մեր բակում:

Ողջույն, Անի: Ինչպե՞ս ես հայտնվել այստեղ:

Ես Աստղիկին զգուշացրել էի, որ գալու եմ: Ուղղակի մի օր շուտ եկա, իսկ հեռախոսս կորցրել եմ: Նստած, ձեզ էի սպասում:

Բան չկա, ես շուտ եմ եկել: Արի գնանք տուն:

Բռնեցի նրա ճամպրուկը և բացեցի դուռը: Վերելակի մոտ տեսա մեր հարևանուհուն, բարևեցի նրան: Տանը բազմոցին տեղավորեցի մեր հյուրին, նա ամբողջ գիշեր ճանապարհին էր եղել, իսկ ինքս գնացի իմ սենյակ և նստեցի համակարգչի առաջ: Մի ժամ անց լսեցի, որ ինչ-որ մեկը փորձում է բանալիով բացել դուռը, բայց ներսից իմ բանալին էր: Բացեցի: Կինս էր: Կատաղած ցլի հայացքով: Նա առանց որևէ մի բան ասելու՝ ներս մտավ, տեսավ քնած ընկերուհուն և թեթևացած շունչ քաշեց:

Պարզվեց, որ մեր հարևանուհին զանգել էր կնոջս, ասել, որ ինչ-որ անծանոթ աղջկա եմ տուն բերել, իսկ կինս կարծել էր, որ իրեն դավաճանում եմ:

Այդ օրվանից էլ հարևաններին չեմ բարևում…

nor-info