Ազգային ժողովի շենքը հայտնվել է The Independent պարբերականի հրապարակած 10 ամենագեղեցիկ խորհրդարանական շենքերի ցուցակում

199

Բրիտանական The Independent պարբերականը հրապարակել է աշխարհի տարբեր երկրների խորհրդարանների ամենագեղեցիկ շենքերի տասնյակը։ Ցուցակում ընդգրկված է նաև ՀՀ Ազգային ժողովի շենքը:

Նշվում է, որ Ալան Ֆոլդսը Twitter-ի իր միկրոբլոգում ներկայացրել է 193 երկրների խորհրդարանների շենքերը, որոնցից The Independent պարբերականն առանձնացրել է 10 ամենագեղեցիկները:

«Մի քիչ համաչափ, առաջին հարկի մոխրագույն աղյուսների և դեղնաոսկեգույն վերին հարկերի միջև հակադրությունը հիանալի է, մերձակայքը դուրեկան է: Համալսարանի տպավորություն է թողնում, բայց, ընդհանուր առմամբ, լավ աշխատանք է, Հայաստան»,- գրել է Ալանը:

Ցուցակում են հայտնվել նաև Հունգարիայի, Ռումինիայի, Տրինիդադ և Տոբագոյի, Անգոլայի, Միացյալ Նահանգների, Հնդկաստանի, Կանադայի և այլ պետությունների խորհրդարանի շենքերը:

blognews.am