1533 թ․-ին նկարված այս կտավի վրա ոչ ոք ուշադրություն չէր դարձնում․ բայց միայն տեսեք, թե ինչ գաղտնիքներ էր այն իր մեջ թաքցնում

459

Այս երկակի կտավը կոչվում է «Դեսպանները» (անգլ.՝ The Ambassadors) և նկարված է վերածննդի շրջանի գերմանացի նկարիչ Հանս Հոլբայն Կրտսերի կողմից, 1533 թվականին:

Բնորդներին բնութագրելու համար Հոլբայնը հմտորեն օգտագործել է տարբեր ատրիբուտներ։ Դեսպանները երկու շքեղ հագնված տղամարդիկ են՝ Լոնդոնում Ֆրանսիայի դեսպան Ժան դե Դենտևիլը և եպիսկոպոս Ժորժ դե Սելվը։</>

Նրանք պատկերված են բազմաթիվ առարկաներով բեռնված բարձր սեղանի առջև։ Առարկաները հուշում են պատկերված մարդկանց կրոնական, մտավոր և գեղարվեստական հետաքրքրությունների մասին։</>


Ձախ կողմում Ժան դե Դենտևիլն է՝ առավել ճոխ հանդերձանքով, ինչը նրա կերպարն էլ ավելի կարևոր է դարձնում: Եթե ուշադիր նայեք՝ Ժանի ձեռքը դաշյունի վրա է, որի վրա էլ փորագրված է «AET SUAE 29», ինչը թարգմանաբար նշանակում է «Նա 29 տարեկան է»: Այստեղից հասկանում ենք, որ դեսպանը 29 տարեկան է:</>
Եպիսկոպոս Ժորժ դե Սելվը Ժանի լրիվ հակառակ պատկերն է՝ համեստ և անշուք հագնված: Նա 25 տարեկան է: Այդ դետալը նկարիչը ևս թաքցրել է կտավում: Ուշադիր նայելով նրա աջ ձեռքի տակ գտնվող գրքին կտեսնենք դրա վրայի «AET SUAE 25» լատիներեն գրառմանը․ Ժորժը 25 տարեկան է:</>

Ամենատարօրինակը նկարի առաջին պլանում պատկերված երկարավուն, ձգված առարկան է։ Բայց հենց սա էլ կտավը գլուխգործոց է դարձրել: Հանս Հոլբայնը այդ երկարավուն առարկայի մեջ գանգ է թաքցրել, որն առաջին հայացիքց չի երևում, այլ հատուկ անկյան տակ պետք է տեսնել դա: Այդ դեպքում էլ խամրում են բուն կտավի վրայի գործող անձիք:

Հանսը գանգի տեսքով մահին է պատկերել, որը սովորական աչքի համար անտեսանելի է, բայց միշտ առկախված մարդկանց գլխից, անկախ նրանց սոցիալական պատկանելությունից։ Իսկ մահը տեսնելու դեպքում մնացյալ բոլոր իրադարձությունները դադարում են իրենց նախնական տեսքն ունենալ:

Հիրավի՝ Հանս Հոլբայնը իսկական գլուխգործոց է ստեղծել․ կտավ՝ կյանքի և մահվան մասին: Հոլբայնը ոչ թե երկու  դեսպանների, այլ այդ դարաշրջանի պատկերն է նկարել:

info24.am