Դառը շոկոլադը մի շարք այլ հիվանդությունների դեմ: 11 փաստ այն մասին, թե ինչով է օգտակար դառը շոկոլադը

294

11 փաստ՝ դառը շոկոլադի օգտակար հատկությունների մասին։

Երիտասարդացնում է

Դառը շոկոլադը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք պայքարում են բջիջների լուրջ վնասման դեմ, ինչն առաջանում է վնասակար նյութերի ազդեցության և ծերացման գործընթացի հետևանքով։

Գեղեցկացնում է կազմվածքը

Դառը շոկոլադ խորհուրդ է տրվում օգտագործել նաև նրանց, ովքեր պայքարում են ավելորդ կիլոգրամների դեմ։

Նպաստում է սրտի առողջությանը

Դառը շոկոլադը կարող է օգնել վերահսկել արյան ճնշումը և լավացնել արյան շրջանառությունը՝ նվազեցնելով արյան մակարդուկների առաջացման հավանականությունը։

Լավացնում է տրամադրությունը

Դառի շոկոլադի օգտագործումը կօգնի ավելի հանգիստ զգալ և կենտրոնացած լինել։

Անհրաժեշտ վիտամիններ է պարունակում

Դառը շոկոլադը վիտամիններ և հանքանյութեր է պարունակում, որոնք հարկավոր են առողջության պահպանման համար։ Այն պարունակում է կալիում, մագնեզիում, երկաթ, պղինձ։

Օգնում է իջեցնել խոլեստերինի մակարդակը

Դառը շոկոլադի պարբերական օգտագործումը կարող է արյան մեջ իջեցնել խոլեստերինի մակարդակը։

Հանգստացնում է հազը

Դառը շոկոլադից պատրաստված մեկ բաժակ տաք շոկոլադը կօգնի հանգստացնել հազը։ Այն առավել համեղ դարձնելու համար մի փոքր կաթ, մանրացված նուշ կամ դարչին ավելացրեք։

Հանգստացնում է ցավը

Դառը շոկոլադը կարող է օգնել թեթևացնել ցավը և հանգստացնել մարմինը։

Վերահսկում է արյան ճնշումը

Դառը շոկոլադը ֆլավոնոիդներ է պարունակում, որոնք օգնում են հանգստացնել արյունատար անոթները, և վերահսկում է արյան ճնշումը։

Օգնում է սթրեսի դեմ պայքարում

Մեծ քանակով հանքանյութերի, հատկապես՝ մագնեզիումի պարունակության շնորհիվ, դառը շոկոլադն օգնում է ազատվել սթրեսից, լավացնել տրամադրությունը։

Պաշտպանում է մաշկը

Ֆլավոնոիդները մաշկը պաշտպանում են ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից։

lavinfo.com