3 նշաններ, որ հատկապես այդ կարտոֆիլը չի կարելի ուտել, քանի որ այն շատ վտանգավոր է և առաջացնում է թունավորում

347

Երկար պահված կարտոֆիլում կարող է մեծանալ թունավոր նյութերի՝ սոլանինի մակարդակը:

Այս դեպքում դուք պարզապես կարող եք թունավորվել սիրելի բանջարեղենից:

Երբ կարտոֆիլը սկսում թոշնել, նշանակում է այն պետք է դեն նետեք: Երբ այն ծլում է, պետք է կտրել ծիլերը և շատ արագ օգտագործել այն:

Արևի տակ մնալուց սկսում է կանաչել կարտոֆիլը: Կանաչած հատվածները պարտադիր պետք է հեռացնել օգտագործելիս:

Նշաններ, որոնք ձեզ ցույց կտան, որ այդ կարտոֆիլը չպետք է օգտագործեք

Երբ կարտոֆիլը թոշնած է

Երբ կարտոֆիլը երկար է մնում խոհանոցում, այն սկսում է թոշներ և չորանալ՝ դառնալով կննճռոտ և փափուկ: դա նշանակում է, որ այդ կարտոֆիլը չպետք է օգտագործեք, քանի որ սոլանինի մակարդակը բարձրանում է, պտղարմատը ավելի թունավոր է դառնում:

Երբ կարտոֆիլը ծլած է

Եթե կարտոֆիլը երկու օր չօգտագործեք, այն  սկսում է ծլել, որի բաղադրության մեջ կա երկու թունավոր նյութեր՝ սոլանին և հակոնին:

ՀԻՇԵՔ. Օրգանիկ կարտոֆիլը ավելի արագ է ծլում, քան քիմիկատներով ստացվածը:

Ծլած կարտոֆիլները լինում են երկու տիպի՝ չոր և փափուկ: Առաջինը դեռ կարող եք օգտագործել՝ ծիլերը կտրելուց հետո, իսկ երկրորդը ավելի լավ է դեն նետեք:

Երբ կարտոֆիլի վրա կան կանաչ հատվածներ

Որքան շատ է մնում կարտոֆիլը արևի ճառագայթների տակ, այնքան ավելի շատ է արտադրվում նրա մեջ սոլանինը, որի մեծ քանակությունը համարվում է թույն՝ օրգանիզմի համար:

Կանաչած հատվածով կարտոֆիլը պարտադիր չէ ամբողջովին դեն նետել. բավական է միայն առանձնացնել այդ հատվածը:

Կարտոֆիլից թունավորումը առաջին հերթին ազդում է աղեստամոքսային տրակտի աշխատանքի վրա: Առաջին ախտանշանները դուք կզգաք ուտելուց  8-10 ժամ հետո: Եթե կարտոֆիլում թույնի կուտակման մակարդակը շատ բարձր է, ապա տուժում է նաև կենտրոնական նյարդային համակարգը:

Ահա կարտոֆիլից թունավորված լինելու մի քանի ախտանշաններ

փսխում

փորացավ

լուծ

դողէրոցք

զառանցական վիճակ

լայնացած բիբեր

հալյուցինացիա

գլխացավ

զգայունության կորուստ

մարմնի ցածր ջերմաստիճան (հիպոթերմիա)

կաթված

շոկ

դանդաղ զարկերակ

դանդաղ շնչառություն

խնդիրներ տեսողության հետ

Ուշադիր եղեք կարտոֆիլ գնելիս: Աշխատեք այն երկար չպահել: Եթե գնել եք կարտոֆիլ երկար պահպանելու համար, ապա հետևեք նրա վիճակին, որպեսզի չթունավորվեք:

lavinfo