Հռոմի պապը սեքսուալությունը և սեքսը հայտարարել է Աստծո պարգև. ի՞նչ սրբապղծություններ են տարածվում

225

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ տղամարդու և կնոջ սեքսուալ հարաբերությունները պարգև են։ Նշենք, որ խոսքը միայն երեխա ունենալու մասին չէ:

Օրերս Հռոմի պապը հանդիպեց Ֆրանսիայում մի խումբ երիտասարդ ծխականների հետ: Նա պատասխանեց եկեղեցու, աղքատության և սեռականության ու սեքսի վերաբերյալ նրանց հարցերին:

 

«Սեռականությունը և սեքսը Աստծո պարգևն են, ոչ թե տաբու: Դա ունի երկու նպատակ՝ սերը և կյանքի ստեղծումը»,- ասաց Ֆրանցիսկոսը։

Իրական սերը կիրք է: Այն տանում է դեպի անվերջություն: Սերը տալիս են հոգով, մարմնով: Ֆրանցիսկոսը վստահ է, որ սեքսուալության մասին միշտ պետք է խոսել, և դա պետք է ապրի ցանկացած կնոջ և տղամարդու մեջ:

Հիշեցնենք, որ մի քանի պարբերականներ քննադատում են պապին բաժանության և կրկնակի ամուսնության համար: Նրանք հավատում են, որ նրա տեսակետները սպառնալիք են ամուսնության և ընտանեկան կյանքի, կաթոլիկ եկեղեցու համար:

blognews.am