«Ա՛յ էս արժեքներով էին առաջնորդվում Շարմազանովի սիրելի շեֆերը». Վ. Խաչատրյան

220

ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ամեն ինչ կարելի է վերականգնել բացի արժեքներից, բայց մենք վերադարձրեցինք և ազատագրեցինք քաղաքացուն քոչարյանասերժական ռեժիմի արժեքներից, որ քաղաքացուն վերածել էին 5000 դրամով ձայն վաճառողի և թաղի խուժանին լավ տղու, մանկավարժներից շատերին ցուցակագրողի, վերջում էլ կաշառք բաժանողի և ընտրություններում ընտրակեղծարարի:

Այ էս արժեքներով էին առաջնորդվում շարմազանովի սիրելի շեֆերը և այսօր հեղափոխությամբ մանկավարժներից շատերի ինքնասիրությունն ենք վերադարձրել և էլ լավ տղեն ընտրություններում անելիք չունի և քաղաքացին ազատ ընտրում է իր խղճի մտոք:

Սա է հեղափոխական արժեքը, իսկ դուք՝ մերժվածներ, ձեր «արժեքներով» ՀՀ հպարտ քաղաքացին 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին ուղարկել է ձեզ աղբանոց և մերժել է հավերժ… Կեցցե ՀՀ արժանապատիվ և հպարտ քաղաքացին»:

mamul.am