Առեղծված, որ մինչ օրս բացատրություն չունի. Սառցակալած կինը

450

1980 թվականի դեկտեմբերի 20-ին Միննեսոտայի Լենգբի քաղաքի բնակիչներից մեկը առավոտյան դրսում հայտնաբերել է իր 19-ամյա հարևանուհուն` Ջին Հիլիարդին` ձյան մեջ պառկած:

Սնդիկի սյունն այդ ժամանակ զրոյից ցածր է եղել 25 աստիճանով: Աղջկա մարմինն ամբողջությամբ սառցակալած է եղել:

Հավանաբար Ջինը փորձել է հարևանից օգնություն խնդրել` ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս եկած մեքենան հրելու համար:

Աղջկա սառած մարմինն շտապ հիվանդանոց են հասցրել, որտեղ բժիշկները մնացել են ապշահար` մարմինն այնպիսի խորը սառեցման է ենթարկված եղել, որ ոչ մի վերջույթ շարժվելիս չի եղել: Անգամ եթե Ջինը ուշքի գար, ապա ստիպված պետք է լինեին կտրել նրա վերջույթները:

Երկու ժամ անց աղջիկը ցնցումների մեջ է ընկել և ուշքի եկել: Նա թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես իրեն լավ է զգացել, իսկ 49 օր անց հիվանդանոցից դուրս է գրվել` չկորցնելով ոչ մի վերջույթ:

Սա համարվում է անոմալ երևույթ, որը գիտականորեն ոչ մի բացատրություն չի ստացել մինչ օրս:

hay-life