Դաշնակ Էդոն «անաչառ» կայքում էլի բլթացրել է։ Վերնագիրն ասեմ՝ աթոռից չընկնեք. Լիզա Ճաղարյան

391

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Դաշնակ Էդոն «անաչառ» կայքում էլի բլթացրել է։ Վերնագիրն ասեմ՝ աթոռից չընկնեք. «ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻՆ, ԱՅՈ, ՊԵՏՔ Է ՖԻԶԻԿԱՊԵՍ ՈՉՆՉԱՑՆԵԼ ՏԵՂՈՒՄ»։ Դաշնակը։ Էդիկը։ Ընկեր Էդիկը։ Ասում է՝ ահաբեկիչներին պետք է ֆիզիկապես ոչնչացնել:

Փաստորեն ամոթանք է տալիս մեզ, որ մինչեւ հիմա դաշնակ գոյություն ունի Հայաստանում եւ ի սփյուռս աշխարհի։ Ճիշտ է անում, տեղն է մեզ։
Բայց էս բեղերը սրած քաջնազարին մի հարցնող չկա՞. աԲյեեեր, բա էդ ձեր «միակ տղամարդ» Ռոբիկին ինչի՞ չէիք ասում՝ տեղում հունանյան մարդակերներին ոչնչացնի, ոչ թե հետները նստի անուշ-բարիշ խորաթա անի։

Էնքան անուշ-բարիշ, որ մինչեւ հիմա անհայտ է, թե ինչ էին տալիս-առնում «ռոմանտիկ նարկոմաններն» ու «ուչաստկովին»։ Ասում ես՝ ինչի չէի՞ք հարցնում։ Ես ասեմ. ձեր աճեցրած, սնած-պահած մարդակերներից էին «ռոմանտիկները»:

Համ էլ դե ընկեր Հրանտը կնեղանար, որ ոչնչացնեիք։ Շուն-գել՝ ձերոնցից էին։ Եթե մոռացել ես, մտիր սոցցանց, ընկեր Էդիկ, քո զառամյալ կուսակցության դիմաց գրված է «տեռորիստական կազմակերպություն»։

Երեւի չգիտես՝ տեռորիստն ինչ է։
Ահաբեկիչն է, ընկեր Էդո։
Դե՛ ինքնակամ ոչնչացիր։ Գոնե մի անամոթ կպակասի աշխարհի երեսից։ «Պատիվ ունեմ»։ Տո՛ դե լավ է՛։
Նե մոժետ բիծ։

hay-info.ru