Արտակարգ դեպք Վայոց Ձորի մարզում. Քարագլուխ գյուղում արջի քոթոթը հայտնվել է մետաղե ցանցի մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

209

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 07:25-ի սահմաններում Արտակարգ իիրավիճակների նախարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարագլուխ գյուղի «Տանձի դարս» կոչվող հատվածում արջի քոթոթ է մնացել, ըստ նախնական տեղեկությունների, երկաթե ցանցի մեջ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Վայոց Ձորի մարզային ՃԿԿ պետ, վարչության պետ Հարություն Մարգարյանն ու մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Ռուստամ Զոհրաբյանը:

Այս պահին փրկարարները սահմանազատել են տարածքը եւ գյուղացիների հետ սպասում են, որպեսզի ժամանեն հատուկ մասնագետները, որ կարողանան քոթոթին անվնաս դուրս բերել եւ տեղափոխել անտառ:

Լուսանկարները՝ Գեւորգ Ղազարյանի © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/10/12/1137651/