Հերթական արտակարգ դեպքը. Կին վարորդը Toyota–ով ջրանցքն է ընկել. 7-ամյա երեխայի վիճակը ծանր է

1586

Վթարի պահին վարորդից բացի մեքենայում եղել է հինգ ուղևոր։ Ուղևորներից երեքը դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ 66-ամյա կնոջ ու 7-ամյա երեխայի առողջական վիճակը ծանր է։  ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի — Sputnik. Ժամեր առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, կան տուժածներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։ Ժամը 16:10-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Ոստան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրանցքը. կա տուժած: Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Ոստան գյուղի վերջնամասում 32-ամյա վարորդ Արմինե Դ.-ի վարած Toyota մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել ջրատարը:

 

Վթարի պահին մեքենայում եղել է հինգ ուղևոր։ 28-ամյա Մարինե Դ.-ն, 33-ամյա Իրինա Դ.-ն, 29-ամյա Հերիքնազ Դ-ն, 66-ամյա Անուշ Մ.-ն և 7-ամյա Էլիզա Ա.-ն տեղափոխվել են Արտաշատի բուժկենտրոն։ Համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո Մարինե, Իրինա և Հերիքնազ Դ-ները դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ 66-ամյա կինն ու 7-ամյա երեխան տեղափոխվել են Երևանի «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր։ Նյութի աղբյուրը`MaxInfo.am