«Սա մի երկիր, քաղաք, գյուղ ու բակ է, որտեղ ամեն «տեսակի», «կերպարի» ու «բնույթի» բացահայտումը կատարվում է կայծակնային արագությամբ». Վլադիմիր Մարտիրոսյան.

261

Սոլիդ, լուրջ մարդը, ով ունի ընտանիք, ընկերներ, շրջապատ, իրենից կախված միջավայր, հոգս, մտածմունք, ներքին կռիվ և պատասխանատվության զգացում չի կարող Facebook-յան քաղաքական Հայաստանից պոտենցիալ «սիրտանոթային հիվանդության» կամ «նեյրո-իմունոէնդոկրին խանգարումների» տեր չդառնալ, տեսնելով թե սոցիալական ցանցերում լրատվականների նյութերի տակ հայհոյող «տղամարդիկ» ինչքան շատ են))), եթե իհարկե fake չեն:
Այսպես կոչված «հեղափոխության» ներքին թաքնված մաղձի ողջ պերճանքը ինձ համար ունի մեկ կերպար Facebook-ում մարդկանց հայհոյող «տղամարդու» կերպար, ում տղամարդ կարելի է համարել մեծ վերապահումներով:

Ռուսերեն լավ բնորոշում կա
<Смутные времена>:

Ինչու՞, որովհետև մեղմ ասած ոչնչությունները դարձել են ինչորություններ, դպրոց ու փողոց չտեսածները՝ կարգ ու ձև թելադրողներ, իսկ վեհության, ընկերության, մտքի ու գաղափարի հոտն ու համը չիմացողները՝ կյանքի ու իմաստնության ռահվիրաներ, մասնագիտություն ու գաղափար չունեցողները՝ պատկերացում ու միտք թելադրողներ, սխալ պահվացքի համար հոր կշտամբանք չստացածներն ու մոր զգոնության հայացք չտեսածները՝ սկզբունքայիններ, փողոցում ընկերոջ համար կռիվ չտվածներն ու ընկերոջ համար ծեծ չկերածները՝ իրավունքի ջատագովներ ու պաշտպաններ: Պատվի ու սոլիդության մասին պատկերացում չունեցող բանսարկուները վերածվել են ճիշտ ու սխալ որոշողների, իսկ օրենքի ու իրավունքի փիլիսոփայության մասին տարրական գիտելիքներ չունեցողները կերպափոխվել են օրենքի ու իրավունքի գերակայության ջատագովների: Դեռ ավելին, բարոյականությունից հազարավոր կիլոմետրերով հեռու գտնվողները ամենօրյա ռեժիմով խոսում են բարոյական նորմերից և ամոթից, դատարկաբանության և նեղմտության էտալոն հանդիսացողները մեզանում դարձել են վերջին ճշմարտությանը տիրապետողների և նույնքան բթամիտ համառությամբ այն պնդողների, իսկ սիրած աղջկա պատիվը չպահածները, դարձել են կանանց իրավունքների պաշտպանության ջատագովներ:

Լսեք, սա մի երկիր, քաղաք, գյուղ ու բակ է, որտեղ ամեն «տեսակի» «կերպարի» ու «բնույթի» բացահայտումը կատարվում է կայծակնային արագությամբ և նույնքան կայծակնային ճշգրտությամբ: Հանկարծ չմտածե՛ք, թե վիրտուալ իրականության տակ թաքնվելու հոգեբանական վահանը փրկություն է՝ ձեր տեսակների ներքին մաղձի ու դատարկությունը սփոփելու համար: Տարօրինակ է, բայց որքան էլ թվա, թե վիրտուալի և իրականության միջև գրեթե տարբերություն չկա, ապա դա այդպես չէ: Չնայած պետք չէ այդ տեսակներին անհանգստացնել, քանի որ նրանք սկսում են շփոթել իրական և վիրտուալ աշխարհը՝ կասկած ունենալով, որ իրենք ապրում են իրական աշխարհում: Մեր երկիրն ու քաղաքը պինդ, ձիգ ու սոլիդ տղերք ունի , որոնք իրենց քաղաքավարությունն ու «տոլերանտությունը» չեն թողնի, որ շփոթեն թուլության հետ, իսկ իրավունքի ու ազատության ամենաթողությունը անպատասխանատվության հետ:

P.S. Տղամարդկության ու պատվի կանոնները դեռ ոչ մեկ և ոչ մի տեղ չի կարողացել չեղարկել առավել ևս մեր քաղաքում ու երկրում:
#конец смутных времён близок

 

blognews.am