Տոնական օրերից հետո գորգը մաքրեք տնային պայմաններում

886

Ցանկացած գորգ ժամանակի ընթացքում կեղտոտվում է՝ կորցնելով իր սկզբնական  տեսքը։ Հիմա կներկայացնենք միջոց, որի շնորհիվ գորգը հնարավոր կլինի մաքրել տնային պայմաններում, որի արդյունքը ավելի լավը կլինի, քան քիմմաքրումից հետո։

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • քացախ՝ ⅓ բաժակ
  • սոդա՝ 1 ճ.գ.
  • լվացքի փոշի՝ 1 ճ.գ.
  • տաք ջուր, քանակը՝ ըստ աչքաչափի,տարրայի եզրերից մոտ 5-7 սմ պակաս

Հիմա պետք է խառնել բաղադրիչները և լցնել այն հեղուկացիրի մեջ։ Այնուհետև ցանել խառնուրդը գորգի վրա և մաքրել խոզանակով։

Ահա այպիսի պարզ, բավականին արագ և մատչելի մաքրման միջոցը կօգնի վերականգնել գորգի սկզբնական տեսքը:

 

lavinfo.com