«Հուսով եմ՝ Արայիկ Հարությունյանը կանդրադառնա այս հարցին». Ռուբիկ Ղահրաման Մոնասյան

174

«Հուսով եմ՝ Արայիկ Հարությունյանը կանդրադառնա այս հարցին». Ռուբիկ Ղահրաման Մոնասյան

«Իրանահայեր» կայքի գլխավոր խմբագիր Ռուբիկ Ղահրաման Մոնասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետք է օրենքով արգելել գիտական հաստատությունների (կամ գիտական հաստատության ինչ-որ ծրագրի) ֆինանսավորումն այլ պետության կամ այլ պետության դեսպանատան կողմից։ Երբ գիտական կառույցը կապվում է ինչ-որ պետության (դեսպանության կամ…) տուժում է միայն գիտությունը։
Ցավով պետք է արձանագրեմ , որ այսօր արևելագիտության
(կամ իրանագիտության) հիմնական խոչընդոտներից կարելի է համարել այս երևույթը։ Վերջին օրերին Իրանի մասին լսում ենք այն, ինչ կլսի ցանկացած իրանցի Իրանի պետական օղակներից, մինչդեռ ճշգրիտ կարծիք կազմելու համար անհրաժեշտ է ներկայացնել/ուսումնասիրել մի քանի դիտանկյուն/տեսակետ։
Հուսով եմ՝ 2020-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, կանդրադառնա այս հարցին»։

mamul.am