«Քո հատուցման ժամը սարսափելի մոտ է». Արտակ Գալստյան

369

«Քո հատուցման ժամը սարսափելի մոտ է». Արտակ Գալստյան

Դատական փորձագետ Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այլևս ոչ մի անմեղ հայ արդարություն չի մուրալու իր դահճից:

2020-ը սկսեց քայլել Հայաստանում: Ի հեճուկս ցեղասպանների՝ հեղափոխությունն ամուր կանգնեց ոտքի վրա և հաստատուն քայլերով սկսեց շարժվել առաջ:
Վարչապետը հայտարարել է օրենքի երկիր և հավատարիմ է իր տեսլականին:
ՀՀ-ում իշխանությունը տարանջատված է երեք ճյուղի և բոլոր ճյուղերը պարտավոր են ծառայել ժողովրդին:
Երկրում արդարության համար պատասխանատու են իրավապահները և դատարանները:
Իրավապահների համար առաջին պատասխանատուն գլխավոր դատախազն է:
Ցավոք սրտի, Սերժի մնացորդը, որը պատասխանատու է հազարավոր խեղված ճակատագրերի համար, դեռ ՀՀ գլխավոր դատախազն է:
Ինչևէ, ունենք այն ինչ ունենք, կյանքը ցույց է տվել, որ ցանկացած հանցագործի կարելի է վերադաստիրակել, կամ ստիպել ապրել օրենքով:
Ըստ այդմ՝ խոսքս ուղղում եմ դեռևս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
Արդեն 2020-ն է, հեղափոխությունից անցել է 2 տարի, մարդ առնվազն հիմար պետք է լինի, որ չհասկանա որ նախկին տերերդ այլևս չեն վերադառնալու և քո հատուցման ժամը սարսափելի մոտ է:
Սակայն դու կարող ես թեթևացնել քո վիճակը, քավես մեղքերդ, ապաշխարես, եթե ոչ հանուն քեզ, ապա՝ հանուն քո երեխաների, որպեսզի վերջիններս կարողանան հանգիստ քայլել այս երկրում և չամաչեն իրենց սերման փաստից:
Արթուր, քեզնից 2020-ին ոչ ոք այլևս արդարություն չի մուրալու, այլ պահանջելու ենք, որպեսզի դու՝
— հատիկ առ հատիկ ՀՀ վերադարձնես քո առերևույթ հանցավոր անգործության հետևանքով ՀՀ-ից փախած քո նախկին շեֆերին և ժողովրդից թալանած նրանց միլիոնները:
— 2020-ին պետք է ՀՀ վերադարձնես քո առերևույթ հանցավոր անգործության հետևանքով ՀՀ-ից վաճառված երեխաներին և պատժես այդ վաճառքն առերևույթ իրականացրած քո գործընկերներին:
— 2020-ին պետք է վերանայես քո կողմից ապօրինի, անմեղ դատապարտված անձանց գործերը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2020-ը առնետի տարի է, այլ ոչ թե՝ կապիկի:
— 2020-ին պետք է ներկայացնես բոլոր հիմնավորումները քո ձեռք բերված ունեցվածքի մասով և ինչը որ կլինի ավել, ինքնակամ պետք է վերադարձնես պետական բյուջե, թեկուզ և այն պատճառով, որ ունեցվածքդ ձեռք ես բերել մարդկային տառապանքների և անմեղների մայրերի արցունքների գնով:
— 2020-ի առաջին եռամսյակում դու պետք է ՀՀ վարչապետին՝ որպես հայ ժողովրդի միակ ներկայացուցչի, ներկայացնես բոլոր այն գործերով իրական պատկերը և ճշմարտությունը, որոնցով որ օգտվելով նրա մեծահոգությունից՝ ստել ես նրան:
— 2020-ի առաջին եռամսյակում պետք է ներկայացնես այն անձանց ցուցակը, որոնց որ առերևույթ ծառայել ես այս երկու տարին և հաշվետվություն պետք է ներկայացնես, թե ինչի դիմաց ես ծառայել նրանց:
— Մինչև գլխավոր դատախազի պաշտոնը թողնելը և դատարանի առջև կանգնելը, պարտավոր ես ՀՀ դատախազության համակարգից հեռացնել բոլոր կոռումպացված, պատվեր կատարող դատախազներին, տարբեր պաշտոններում նշանակված քո բարեկամներին, դու նրանց բոլորին ճանաչում ես, քանի որ բոլորը քո ընկերներն են:
Վերը նշվածի կատարումը կթեթևացնի քո մեղքը և կմեղմի պատիժդ:
Հ. Գ. Եթե մինչև հիմա չես հասկացել, որ Հայաստանը փոխվել է, որ արդեն հոգեհորդ՝ Սերժի երկիրը չէ և հույսդ կդնես նախկին միջոցներով պատասխանատվությունից խուսափելու վրա, ապա ամենայն լրջությամբ քեզ հիշեցնում եմ Աստծո դատաստանի անխուսափելիության և բումերանգի տիեզերական օրենքի մասին:
Ավելացնեմ նաև, որ Աստծուն ապացույցներ պետք չեն. նա տեսնում է ամեն ինչ և քո հոգու միակ փրկությունը կլինի ապաշխարելը: Այսօր արդեն 2020-ի հունվարի 4-ն է: Հաշվարկդ սկսված է»:

mamul.am