Ինչպես են հայ առյուծները նշում Ամանորը

1042

Ամանորյա հրաշալի կադրերի պակաս այս տարի չեղավ: Հասարակության համար հատկապես սիրելի և սպասված են կադրերը բանակից: Բոլորը սիրով հետևում են մեր անվտանգության պահապանների՝ զինվորների տոնական միջոցառումների և նախաձեռնությունների կադրերին:

Հրապարակվեցին հոլովակներ, որտեղ տարատեսակ երգերի կատարմամբ ներկայանում են զինվորները, կից մենք ներկայացնում ենք մի նկարահանում, որտեղ պատկերված է, թե ինչպես են մեր առյուծները Յարխուշտա պարում:

Այս պարը հին ավանդական պար է, որը խորհրդանշում է հայոց ոգու հզորությունը, անկոտրում կամքը և հաղթելու անվարան միտումը: Պարը բնորոշ է քաջերին, այն իրենով արդեն մեծ էներգիայի և հզորագույն լիցքերի հաղորդիչ է և անտարբեր չի թողնում դիտորդներին:

Կցված են նաև նկարներ, որոնք արված են վերջերս. ահա այսպես է անցնում մեր առյուծների տոնական օրերը: Ամեն ինչ գեղեցիկ է ու հզոր:

Ինչպես նշվել է՝ լուրջ վերանայման և բարելավման է ենթարկվել զինվորների սննդացանկը: Դա տեսանելի է նաև լուսանկարներում:

ՀԱՅ ԱՌՅՈՒԾՆԵՐԸ ՆՇՈՒՄ ԵՆ ԱՄԱՆՈՐ 2020

ՀԱՅ ԱՌՅՈՒԾՆԵՐԸ ՆՇՈՒՄ ԵՆ ԱՄԱՆՈՐ . 2020

Опубликовано SLIM.am Среда, 1 января 2020 г.

 

nor-info.ru