Նախկին ամուսինը դանակահարել է 27-ամյա կնոջը

223

Հունվարի 3-ին, ժամը 05.50-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը «մարմնի բազմակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 27-ամյա մի կնոջ, որը հայտնել է, որ նախկին ամուսինը դանակով հարվածել է իրեն: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ վիճաբանության ժամանակ կնոջ նախկին ամուսինը դանակով մի քանի անգամ հարվածել է նրա մարմնին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ժամը 06.40-ին տղամարդը հայտնաբերվել է, բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է նախաքննություն:

hayeli.am