Գլխավոր Բոլոր նյութերը ՄԻ ԳԱՂՏՆԻՔ ԲԱՑԵՄ՝ ԱՌՀԱՍԱՐԱԿ ՉԵՄ ՀԵՏԵՒՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՆԼՈՒՐՋ ԿՈՉԵՐԻՆ. Թեհմինա Վարդանյան

ՄԻ ԳԱՂՏՆԻՔ ԲԱՑԵՄ՝ ԱՌՀԱՍԱՐԱԿ ՉԵՄ ՀԵՏԵՒՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՆԼՈՒՐՋ ԿՈՉԵՐԻՆ. Թեհմինա Վարդանյան

3083

Մի գաղտնիք բացեմ՝ առհասարակ չեմ հետևում վարչապետի անլուրջ կոչերին

Hraparak.am-ը ամանորյա բլից-հարցազրույց է անցկացրել Երևանի ավագանու ամենասկանդալային անդամ Թեհմինա Վարդանյանի հետ։

-Ինչպե՞ս դիմավորեցիք Ամանորը՝ Հրապարակո՞ւմ, ինչպես հորդորել էր վարչապետը, թե՞ տանը, ընտանեկան միջավայրում։

-Իսկ Դուք ի՞նչ եք կարծում։ Իհարկե տանը՝ ընտանիքի հետ։

-Ինչպիսի՞ն էր Ձեր ամանորյա սեղանը, դարձյալ հետևե՞լ եք վարչապետի հորդորին՝ հրաժարվել բուդ ու բլինչիկից, թե՞ նշել եք ավանդական տարբերակով։

-Մի գաղտնիք բացեմ՝ առհասարակ չեմ հետևում վարչապետի անլուրջ կոչերին։ Այդ տարիքից վաղուց անցել եմ և ինքս եմ որոշում՝ ի՞նչ, որտե՞ղ և ե՞րբ։ Ամանորը ամենաընտանեկան տոնն է և նշել եմ ավանդական՝ իր բոլոր բաղադրիչներով։

-Ի՞նչ բարեմաղթանքներ եք ստացել այս տարի։ Ո՞րն է ամենատպավորիչ մաղթանքը, որ հղել են Ձեզ։

-Ինձ համար միշտ ամենատպավորիչը մորաքրոջս՝ Գայանեի մաղթանքն է։ Կապ չունի՝ ծնո՞ւնդ է, թե՞ Ամանոր։Նա ամեն տարի զանգում է ու ասում՝ ասացի, ես էլ խելոք ասում եմ՝ լսեցի։ Կարճ, համառոտ ու բովանդակալից։ Եվ, որ ամենակարևորն է, ինձ ինչ պետք է շարադրում եմ դրա տակ։

-Ձե՞զ էլ են պարտադիր մաղթում՝ «էս տարի ամուսնանաս»։

-Եթե բարեմաղթանքը սկսվում է՝ դե էս տարի․․․ շարունակությունն էլ չեմ լսում։

-Ի դեպ, կարո՞ղ է այս տարի իսկապես ամուսնանաք։

-Եթե գտնվի այն տղամարդը, ով ինձանից ուժեղ կլինի տեսակով և իմ կամակորությունների հետ հաշվի կնստի՝ գուցե և։ Կարևորը խելացի, իսկ ամենակարևորը հումորով։ Բայց հակված չեմ, որ կհայտնվի։

-2019-ի տարեմուտին Ձեզ քաղաքապետարանում առաջարկություն արեցին։ Իսկ այս տարի սիրո խոստովանություններ հասցրե՞լ եք ստանալ։

-Մեղքս ինչ թաքցնեմ, այո։ Եվ ոչ մեկ անգամ։

-Ինչպիսի՞ քաղաքական տարի եք կանխատեսում, արդյոք 2020-ին ավելի թեժ են անցնելու Երևանի ավագանու նիստերը, քան 2019-ին։

-Չեմ ուզում կանխատեսել, ուզում եմ ուղղակի քաղաքական հասունություն մաղթել քաղաքապետին և իր թիմին՝ ավագանու անդամներով հանդերձ։ Ավագանու նիստերի մթնոլորտն էլ կախված է նիստը վարող անձի հասունությունից։ Չնայած վերջին նիստին էլ Զորրոյի անորակ պատենտ էր հայտնվել։ Ընդդիմությանն էլ մաղթում եմ համբերություն։ Այն մեզ իսկապես պետք է։

-Ո՞րն է Ձեր գլխավոր ակնկալիքը առնետի տարուց։

-Որ որոշ «առնետներ» կլինեն ինքնաբավ և քիչ կկրծեն ինձ։

hraparak.am
error: Content is protected !!