ՀՐԱՏԱՊ․ Երևանում՝ «Հրազդան» կիրճում, ծեծի է ենթարկվել ճանաչված դերասան Հովհաննես Ազոյանը

2876

Երևանում՝ «Հրազդան» կիրճում, ծեծի է ենթարկվել ճանաչված դերասան Հովհաննես Ազոյանը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 3-ին, Երևանում ծեծի է ենթարկվել ճանաչված դերասան Հովհաննես Ազոյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ժամը 04:00-ի սահմաններում Հրազդանի կիրճում՝ «Դար 21» հեռուստաընկերության մոտ, ծեծի է ենթարկվել Երևանի բնակիչ, 31-ամյա Լևոն Ղարիբյանի կողմից, ով ձեռքերով հարվածել է Հ. Ազոյանի մարմնի տաբեր մասերին ու գլխին՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Արմեն Սուքիասյանի գլխավորությամբ: Տեղում Հ. Ազոյանը կատարվածի մասին բացատրություն է տվել և հայտնել, որ ինքն աշխատում է «Ոսկեվազ Վայն Թայմ» ՍՊԸ տնօրեն: Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են են նախապատրաստվում: Հետաքննիչ Ա. Սուքիասյանի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Մալաթիայի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալ Լ. Ղարիբյանին հայտնաբերելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2020/01/04/1144323/