Ո՞ւմ է հակացուցված հանքային ջուրը

227

Ո՞ւմ է հակացուցված հանքային ջուրը

Հանքային ջուրը կարող է վնասել հասցնել օրգանիզմին, հայտնում է դիետոլոգ Ելենա Սոլոմատինան «Вечерняя Москва» հրատարակչությանը։

Հանքային ջուրը կարող է լինել բուժիչ-սեղանի և բուժիչ բնական հանքային ջուր (խիստ հանքային):
Բուժիչ բնական հանքային ջրի հետ պետք է զգույշ լինել, քանի որ այն ալկալային է և թթվային: Առողջ մարդն, ընդհանրապես, չպետք է խմի թթվային ջուր, քանի որ այն սահմանված ցուցումներ ունի։
Գաստրիտի և խոցի դեպքում չպետք է օգտագործել թթվային հանքային ջուր, իսկ ստամոքս-աղիքային տրակտի հետ կապված խնդիրների դեպքում նույնիսկ պարզ սեղանի հանքային ջուրը կարող է վնաս հասցնել, քանի որ դրա մեջ եղած գազը գռգռում է բերանի խոռոչի լորձաթաղանթը: «Եթե բորբոքում կա, ապա իրավիճակը կվատթարանա: Հետևաբար, եթե դուք ունեք միզապարկի կամ ստամոքսի հետ խնդիրներ, չպետք է խմեք ածխաթթու գազով հարստացված որևէ ջուր»,-նշում է Սոլոմատինան:
Միևնույն ժամանակ, նա հիշեցրել է, որ հեղուկի պակասը լրացնելու համար պարզապես կարող եք խմել մի քանի կում՝ ամեն 30 րոպեի ընթացքում:

 

mamul.am