Տերակոտե մարտիկների նոր արձաններ են հայտնաբերվել

183

Տերակոտե մարտիկների նոր արձաններ են հայտնաբերվել

Հնագիտական աշխատանքների նոր շարքի ընթացքում գիտնականները հայտնաբերել են ևս 220 տերակոտե մարտիկների արձաններ, որոնք պատկանել են Չինաստանի առաջին կայսր Ցին Շիխուանդին (մ.թ.ա. 259-210): Այս մասին գրում է չինական «Сианьван» պարբերականը:

Պեղումների երրորդ փուլի ընթացքում, որը սկսվել է 2009 թվականից, հնագետները հայտնաբերել են 400 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով սենյակ, որտեղ գտնվել են տերակոտե մարտիկների 220, կերամիկական ձիերի 12 արձաններ, ինչպես նաև մեծ թվով զենք-զինամթերք՝ աղեղներ, քիվեր, նետեր, թրեր, մարտական վահաններ, ինչպես նաև կառքի մասեր:
Արձաններն առաջին անգամ հայտնաբերվել են 1974 թվականին՝ գյուղացիներից մեկի կողմից՝ արտեզյան ջրամբարի հորատման ժամանակ։ Պեղումների առաջին փուլը եղել է 1978 -1984 թվականներին, իսկ երկրորդը՝ 1985-1986 թվականներին։

 

mamul.am