Ինչ ակնկալել 2020-ից. կլինեն երկրաշարժեր, փլուզումներ… աստղաբանը մանրամասներ է ներկայացրել

3255

Աստղաբան Լուսյա Հակոբյանը մանրամասնել է, թե ինչ ակնկալել 2020 թվականին:

«Հայաստանում պատերազմ չի լինելու։ Որոշ երկրաշարժեր, որոշ տեղեր փլուզումներ կլինեն, բայց չի լինի այն, ինչ եղավ 1988 թվականին։ Մեր թշնամիների մոտ ևս երկրաշարժներ կլինեն։ Այս հրդեհներն էլ պատահական չեն»,-նշեց Լուսյա Հակոբյանը։

Վերջինիս խոսքով 2020 թվականը բեղուն է լինելու հատկապես այն մարդկանց համար, որոնք շարունակ գիտելիք են ձեռք բերում, նրանց առջև մեծ դռներ կբացվեն։

Աստղաբանը նկատեց, քանի որ լուսնային հանգույցը գտնվում է խեցգետին համաստեղությունում, Հայաստանը 2020 թվականին սերտ կապեր կունենա Հնդկաստանի հետ։ Այն հայերը, որոնք ապրում են դրսում, 2020 թվականին վերադառնալու են, քանի որ այդ երկրներում տնտեսության անկում է սպասվում.

«Այն արդեն սկսվել է։ Հայաստանում էլ, որ ասեմ էկոնոմիկան պետք է ծաղկի՝ ո՛չ, որովհետև սիստեմն այդպես է գնում։ Այստեղ վարչապետի մեղքը չկա։ Սիստեմն այդպես է, որովհետև աշխարհում սկսվել է մաքրման, ապաշխարության ժամանակ»,-նշեց Լուսյա Հակոբյանը։

Անդրադառնալով քաղաքական ոլորտին՝ աստղաբանն ընդգծեց՝ վարչապետը շրջապատված է դավաճան և անգործ մարդկանցով. «Ովքեր նախկին իշխանությունների ժամանակ պաշտոններ են զբաղեցրել, ներկայումս էլ պաշտոններ են զբաղեցնում և մասնավորապես իրավապահ մարմիններում։ Նրանք դատախազներն են, քննիչները, դատավորները։ Դատախազությունում նույնիսկ մի կին աշխատող իր պահվածքով ու գործելաոճով խանգարում է ազնիվ ու պրոֆեսիոնալ աշխատողներին։ Նա, սակայն, 2020-ին ստանալու է իր պատիժը։ Քանի որ ամբողջ աշխարհում սկսվել է հատուցման ժամանակաշրջան և բոլոր մարդիկ անխտիր պատժվելու են։ 2020-ը դավաճանության, կեղծիքի, երկերեսանիության տարի է համարվում։ Երեսիդ նայելու են, ծիծաղեն և խաբեն»,-հավելեց աստղաբանը։

Հարցին՝ արդյոք վարչապետի կողքին կանգնած դավաճաններն էլ են ստանալու իրենց պատիժը, Լուսյա Հակոբյանը նկատեց. «Մեր ժողովուրդը պետք է մնա վարչապետի կողքին։ Նրա կողքին հարկավոր է լինի գրագետ, հայրենասեր, պատմություն իմացող խորհրդական։ Անցյալի մեր սխալները, ամբողջ պատմությունը պետք է իմանա, որ այդ սխալներն այլևս չկրկնվեն։ Կադրերը ճիշտ չեն նշանակված։ Փողը կուրացրել է մարդկանց և հիմա էլ կաշառված են»,-ասաց Լուսյա Հակոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում.

 

arajinnfo.am