Մարիամ Փաշինյանը գրառում է կատարել

1034

Մարիամ Փաշինյանը գրառում է կատարել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, Ինստագրամի իր էջում գրառում է կատարել. «Անչափ երախտապարտ եմ 2019 թվականի համար: 2019-ը սկսեցի բավականին կոտրված ու ինքս ինձ կասկածելով: Նորմալ է, բոլորիս մոտ լինում են շրջաններ, երբ չենք հավատում մեր ուժերին ու նպատակների արդիականությանը: Շնորհակալ եմ 2019-ի ինձ նետած բոլոր մարտահրավերների համար, քանի որ առաց դրա, մենք պարզապես չենք աճում:
2020-ը սկսում եմ մի շատ պարզ գիտակցությամբ, որ ոչ մի երազանք ու նպատակ այնքան մեծ չէ, որ քոնը չլինի: Մի դադարեք մեծ նպատակներ դնել ձեր առջև, ես վստահ եմ, որ դրանք իրագործելի են:
Շնորհակալություն 2019»:

 

mamul.am