Գլխավոր Բոլոր նյութերը ԷՐԻԿ ԱՆԹԱՌԱՆՅԱՆԸ ԵՒՍ ԼՔԵՑ ՀԱՆՐԱՅԻՆԸ․ ՆԱ ՄԱՆՐԱՄԱՍՆՈՒՄ Է

ԷՐԻԿ ԱՆԹԱՌԱՆՅԱՆԸ ԵՒՍ ԼՔԵՑ ՀԱՆՐԱՅԻՆԸ․ ՆԱ ՄԱՆՐԱՄԱՍՆՈՒՄ Է

1610

Էրիկ Անթառանյանը եւս լքեց Հանրայինը․ նա մանրամասնում է

Հաղորդավար Էրիկ Անթառանյանը դուրս է եկել Հանրային հեռուստաընկերությունից։

Նա դրա առթիվ գրել է․

«Միշտ ասել եմ, որ Հաղորդավարների տեղափոխությունից Առավոտ լուսոն չի փոխվում։ Ավարտվեց ավելին քան 20 տարի տևած նավարկության այս էտապը իմ սիրելի հեռուստաընկերության հետ։ Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց ում շնորհիվ կայացել եմ, սովորել եմ, բարձրացել այն մասնագիտական աստիճանին որի արժանի գնահատականը տալիս են հեռուստադիտողները։Հեռուստադաշտում ասելիքս վստահաբար Սպառված չէ, ու թե ինչպես, որ ձևաչափով, դրա մասին այս պահին չեմ Խոսի։ Հանրայինի իմ ընկերներին ու տարիների փորձ ունեցող «ծելեվիզիոնշիկներին» մաղթում եմ բեղմնավոր աշխատանք։

2020 ը սկսում եմ իմ համար նոր ու հետաքրքիր մարտահրավերով։ 2013-2019 թվականների ընթացքում ղեկավարել եմ Հանրային հեռուստաընկերության միջազգային կապերի բաժինը ու միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքն ինձ ոչ միայն անձնային, այլ նաև պրոֆեսիոնալ հաճույք է պատճառում։ Հաջորդ պոստով կտեղեկացնեմ նաև այդ նորության մասին։ 2020 իմ և ընտանիքիս համար բազում նորությունների ու ձեռքբերումների տարի է լինելու։ Այդպես եմ պլանավորել։ Իսկ ես սովորաբար հասնում եմ իմ պլանների իրագործմանը։ Շնորհակալ եմ 2019 ի ընթացքում իմ բոլոր ձեռքբերումների ու իմ կյանքում հայտնված իրադարձությունների համար։ Շնորհավոր Նոր 2020 թվական»։

Նշենք, որ Անթառանյանից առաջ Հանրայինից դուրս էին եկել մի քանի հաղորդավարներ։

hraparak.am
error: Content is protected !!