14 ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ․ ԱՄԱՆՈՐԻ ԳԻՇԵՐԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԵՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ ՍՏԱՑԵԼ

414

14 վիրահատություն․ Ամանորի գիշերը քաղաքացիներ են վնասվածքներ ստացել

Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը գրել է․

«Համալսարանական բժիշկներն դիմավորեցին 2020 թվականը. 14 վիրահատություն։

Համալսարանական բժիշկները, Արտավազդ Սահակյանի գլխավորությամբ, դեկտեմբերի 31-ին՝ ժամը 22:30-ից մինչ այս պահն աշխատում են լրիվ ծանրաբեռնվածությամբ: Ամանորի գիշերը միայն իրականացրել են 14 վիրահատություն, որից 12-ը՝ հրավառ նյութերից ստացված վնասվածքների և այրվածքների»։

 

hraparak.am