Ցավալի լուր․ ԱՐՑԱԽՈՒՄ 19-ԱՄՅԱ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ Է ՄԱՀԱՑԵԼ

4566

Արցախում հիվանդության հետեւանքով 19-ամյա զինծառայող է մահացել

Հունվարի 1-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ստորաբաժանումներից մեկում հիվանդության հետևանքով մահացել է ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Արտյոմ Արթուրի Ղազարյանը:

Արցախի ՊԲ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

 

hraparak.am