Չինաստանում անհայտ տեսակի թոքաբորբ է տարածվում

213

Չինաստանում անհայտ տեսակի թոքաբորբ է տարածվում

Չինաստանի Հուբեյ նահանգի իշխանությունները հայտնել են, որ Ուխանյա քաղաքում անհայտ տեսակի թոքաբորբ է տարածվում, և արդեն 7 հիվանդի վիճակը գնահատվում է ծանր, գրում է РИА Новости գործակալությունը։
Ըստ գործակալության՝ իշխանություններն արդեն հաստատել են վիրուսի տարածման աղբյուրը: Ըստ համաճարակաբանների, մարդու վարակման շատ դեպքեր կապված են եղել թարմ ծովամթերքների օգտագործման հետ:

Ինչպես նշում են բժիշկները, վարակվածների մեծ մասի մոտ հիվանդությունն ընթանում է առանց բարդությունների: Նրանցից երկուսը վերականգնվում են, և շուտով դուրս կգրվեն բժշկական հաստատություններից: Շատ դեպքերում հիվանդները բողոքում են տենդից, ոմանք ունեն շնչառության հետ կապված դժվարություններ: Հիվանդությունն ազդում է թոքերի աշխատանքի վրա: Յուրաքանչյուր վարակված անձի թերապիան իրականացվում է կարանտինային պալատում՝ այլ հիվանդներից առանձին: Բոլոր այն անձինք, ովքեր սերտ կապ են ունեցել հիվանդների հետ, գտնվում են բժշկական հսկողության ներքո:

 

mamul.am