5 հայ հայտնիներ, որոնց սրտերը գրավել են արտասահմանցի աղջիկները. ահա, թե ովքեր են նրանք. ՖՈՏՈՇԱՐՔ

1379

5 հայ հայտնիներ, որոնց սրտերը գրավել են արտասահմանցի աղջիկները. ահա, թե ովքեր են նրանք. ՖՈՏՈՇԱՐՔ

Ձեզ ենք ներկայացնում հայ հայտնիների թոփ հնգյակը, որոնքց սրտերը գերել են արտասհմանցի գեղեցկուհիները :

Ալեքսիս Օհանյան

Ամերիկացի միլիոնատեր, Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը նրա ամենաաղքատ երկրպագուն է եղել, սակայն աղջիկը սիրել է նրան և հենց նրա հետ է ամուսնացել։ Մարզուհին թողեց մեծ թենիսը այն բանից հետո, երբ սեպտեմբերի 1-ին ծնվեց նրանց դուստրը՝ Օլիմպիա Օհանյանը։

Լևոն Արոնյան

Եվս մեկ արտասահմանցի գեղեցկուհի համալրեց հայ հարսների շարքերը։ Հայ հայտնի գրոսմայստեր Լևոն Արոնյանի ֆիլիպինուհի կինը, ՖԻԴԵ–ի վարպետ Արիանա Կաոիլին ոչ միայն ամուսնացել է հայի հետ, այլև Հայաստան է տեղափոխվել մշտական բնակության։

Գարիկ Մարտիրոսյան

Ժաննա Լևինայի հետ Գարիկ Մարտիրոսյանը ծանոթացել է 1997 թվականին Սոչիում, ՈՒՀԱ փառատոնի ժամանակ։ Նրանք սկսել են հանդիպել սակայն 1998-ին։ Աղջիկը ծագումով հրեա է, իսկ ինչպես գիտենք, եթե մայրը հրեա է, երեխաներին մոր ազգությունը անցնում է արյան միջոցով։ Սակայն բացառություն են այն դեպքերը, երբ ամուսինը հայ է։ Ժաննան հայկական խոհանոցի մեծ սիրահար է։ Նա ընկերություն է անում Գարիկի ընկերների հայ կանանց հետ և նրանցից սովորում է հայկական ուտեստներ պատրաստել։

Միհրան Հարությունյան

Մեկ այլ արտասահմանցի հարսնացու դարձավ 2016 թվականի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, 28-ամյա Միհրան Հարությունյանի ընտրյալը՝ Մակտինա Բեբիան։ Սկսնակ երգչուհի և պարուհի Մակտինան ծնունդով Աբխազիայից է։ Չնայած իր ժողովրդի խիստ ավանդույթներին, աղջիկը պահպանում է նաև հայկական մշակութային ավանդույթները։

Ալեքսեյ Չումակով

Հայկական արմատներով ռուս երգիչ Ալեքսեյ Չումակովը հանդիպում էր «Բլեստյաշչիե» խմբի մենակատար Յուլյա Կովալչուկի հետ դեռևս 2009 թվականից։ Հիմա զույգն արդեն 10 տարի է ինչ միասին է, իսկ պաշտոնապես ամուսնացած է 2013 թվականից։

Նրանց սիրավեպը սկսվել է այն պահից, երբ Ալեքսեյը Յուլյային պարզապես որպես ծանոթի հրավիրեց իր մենահամերգին։ Աղջկան այնպես գերեց Չումակովի երգը, որ նա էլ նրան իր համերգին հրավիրեց։ Ալեքսեյն ընդունեց հրավերը, ավելին՝ նա եկավ համերգին վարդերի մի մեծ փնջով։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն