Տարբեր երկրների արտասովոր ամանորյա ավանդույթները

318

Նոր տարին թերևս բոլորի ամենասիրելի տոնն է: Իսկ դուք գիտեիք՞, որ տարբեր երկրներում ընդունված է զարմանալի բաներ անել Նոր տարուն:

Կանադայում Նոր տարուն «լողում է սպիտակ արջը»: Բոլոր ցանկացողները կարող են ջուրը մտնել: Կանադացիները հավատում են, որ եթե չվախենաս ցրտից, կպարգևատրվես տարվա ընթացքում և սպիտակ արջի նման առողջ կլինես:

ԱՄՆ – ում մարդիկ իրար տակդիրով փոքրիկի արձանիկներ են նվիրում: Այն խորհրդանշում է Նոր տարին, որը 12 ամսվա ընթացքում մեծանում է, ծերանում և անցնում պատմության գիրկը: Նրա տեղը նոր փոքրիկն է գրավում:

Մեքսիկայում ավանդական տոնածառի զարդարանք է կալավերան: Սա վառ ներկված գանգ է: Մեքսիկացիները մահվանն այլ կերպ են վերաբերվում: Նրանք համոզված են, որ կյանքը չի ավարտվում և հոգին միշտ կենդանի է:

 

Կուբայում բնակիչները տոնի նախօրեին ջուր են հավաքում բոլոր հնարավոր տարաների մեջ: Իսկ Նոր տարուն այն պատուհաններից դուրս են թափում: Իսկ ժամացույցի զարկերի ընթացքում պետք է հասցնել 12 խաղող ուտել ամեն մի հարվածի հետ և երազանք պահել:

Էկվադորում ոչ միայն կարելի է երազանք պահել, այլև հարստություն և առողջություն բերել միայն համապատասխան գույնի ներքնազգեստ հագնելով: Այստեղ հավատում են, որ դեղին վարտիքը կօգնի հարստանալ, իսկ կարմիրը՝ սեր գտնել:

Ֆրանսիայում պիրոգ են թխում, որի մեջ մեկ լոբի են դնում: Ում այն ընկնի ամենահաջողակը, կլինի տարվա ընթացքում:

Ճապոնիայում Նոր տարին նոր հագուստով են դիմավորում: Սեղանին հնարավորինս շատ նոր սպասք և զարդարանքներ են դնում:

Գերմանիայում հավատում են, որ Սանտա Կլաուսը իշուկի վրա է տեղաշարժվում: Այդ պատճառով երեխաները հաճախ տոնածառի կողքին դարման են թողնում, որպեսզի հյուրասիրեն նրան:

Արգենտինայում Նոր տարին հիանալի առիթ է հին իրերից ազատվելու համար: Տոների նախօրեին գրասենյակները պատուհաններից ցած են շպրտում անպիտան թղթերը, նոթատետրերն ու օրացույցները: Օրվա կեսին արդեն անհնար է լինում փողոցով քայլելը:

Անգլիայում դեկտեմբերի 31-ին վերմակներով ծածկում են զանգերը, որպեսզի նրանք իրենց ամենժամյա զնգոցով չշեղեն բնակիչներին տոնական պատրաստություններից: Իսկ կեսգիշերից առաջ արդեն բոլոր ծածկոցները հավաքում են:

Ավստրալիայում, որտեղ դեկտեմբերը ամռան առաջին ամիսն է, Սանտա Կլաուսը մուշտակով չէ: Նա վառ կոստյումով զբոսնում է և շնորհավորում բոլորին:

Ավստրիայում քաղաքացիները հավաքվում են Վիենայի Սբ. Ստեփանոսի հրապարակում: Նրանք գալիս են, որպեսզի լսեն գլխավոր զանգակատան զանգերի ձայնը, որի մեղեդին հաջողություն է բերում նոր տարում:

Իռլանդիայում Ամանորի գիշերը բաց են բոլոր դռները: Իռլանդացիները ներս են հրավիրում ցանկացած անցորդի: Նոր տարվա գիշերը հյուր ընդունելը լավ նշան է համարվում:

Իտալիայում Նոր տարուն ազատվում են հավաքված անպետք իրերից: Ընդ որում, ինչպես Արգենտինայում, այստեղ էլ, ամեն բան պատուհանից են ցած նետում:

blognews.am