Երեկ մետրոյում հետաքրքիր դեպքի ականատես եղա…վագոն մտավ մոտ 25 տարեկան երիտասարդ, բավականին կոկիկ տեսք ուներ…

3468

Երեկ մետրոյում հետաքրքիր դեպքի ականատես եղա…վագոն մտավ մոտ 25 տարեկան երիտասարդ, բավականին կոկիկ տեսք ուներ…

Երեկ մետրոյով գնում էի կենտրոն: Նայում էի նստած մարդկանց, երբ վագոն մտավ մոտ 24-25 տարեկան մի երիտասարդ: Նիհար, բարձրահասակ, նորաոճ բաճկոնով: Հագին ճաշակով տաբատ և կոշիկներ: Երևում էր, որ հագուստի համար գումար չի խնայում: Բայց մի բան աննկատ չմնաց. երիտասարդի կեղտոտ, վաղուց չլվացած մազերն ու աչքերի տակ մեծ մուգ շրջանները:

Հերթական կանգառում ներս մտավ մի ուրիշ երիտասարդ՝ շատ առանձնացող արտաքինով: Նրա հագուստից կրում են մեր քաղաքում հազարավոր մարդիկ, ընդհանուր առմամբ կոկիկ և մաքուր էր: Նույնիսկ ավելի լավ տեսք ուներ, քան այն մի տղան:

Անսպասելի, բայց շատ համարձակ նա սկսեց քայլել վագոնում՝ A4 չափի թուղթ բռնած, որի վրա գրված էր.

Ես խուլ և համր եմ: Ուզում եմ սովորական մարդ դառնալ: Օգնեք:  Ուղևորներից շատերը նրան գումար էին տալիս:

Երբ «հերթը» հասավ այն գեղեցիկ հանգնված երիտասարդին, նա կիսաքնած էր: Խուլ տղան հատուկ կպավ ոտքով նրա ծնկին: Երիտասարդը բացեց աչքերը, կարդաց գրածը և սկսեց փորփրել պայուսակը:

Հետո թուղթ ու գրիչ հանեց և սկսեց ինչ-որ բան գրել: Կարդալով դա՝ խուլ ու համր տղան քիչ էր մնում սկսեր խոսել և լսել: Նա կախեց գլուխը և հեռացավ վագոնի մյուս կողմը:

Թղթի վրա գրված էր «Ես 23 տարեկան եմ, և ես բացահայտում եմ կեղծքիները: Օգնենք միմյանց»: Երբ երիտասարդի կողքին նստած տղամարդը հարցրեց, թե ինչումն է բանը, նա պատասխանեց, որ արդեն 2 տարի զբաղվում է պրակտիկ հոգեբանությամբ, իսկ «խուլ ու համր» տղան շատ վատ է ստում:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը