Իրականում ինչի՞ց է մահացել Չինգիզ Խանը. ողջ ճշմարտությունը առաջնորդի ամոթալի մահվան մասին, որը փորձում են ամեն կերպ թաքցնել մոնղոլները

2662

Չինգիզ Խանը եղել է պատմության այն առաջնորդներից, ում ոչ միայն կյանքի, այլ նաև մահվան մասին խոսում են մինչ օրս։ Պատմաբանները վստահեցնում են, որ նրա մահվան տարեթիվն անգամ քննարկել էլ պետք չէ, որովհետև նա մահացել է 1227թ.-ին մոնղոլական արշավանքներից մեկի ժամանակ, սակայն վերջերս ավելի շատ են սկսում շրջանառել տարբերակներ, որ մոնղոլների առաջնորդը մահացել է լրիվ այլ պայմաններում։ Ինչո՞ւ են մոնղոլներն ամեն կերպ փորձում թաքցնել մահվան պատճառներն, ու իրականում ինչի՞ց է մահացել է Խանը։

Պատմաբան և լրագրող Պավել Կոտովը վերջերս որոշեց պարզել Չինգիզ Խանի մահվան հանգամանքներն ու ներկայացնել հանրությանը։ Ուսումնասիրելով նրա կյանքը՝ նա հասկացավ, որ Խանի ամենամեծ թուլությունը կանայք էին, և նա ոչ մի կերպ չէր կարողանում ձերբազատվել իր այդ թուլությունից։ Ահա սա է պատճառը, որ նրա մահվան մասին տարածված ամենաամոթալի վարկածներից մեկը հենց կարող է դառնալ իրականություն։

Ըստ այդ վարկածի՝ Չինգիզ Խանը մահացել է ամուսնական առաջին գիշերվա ընթացքում, երբ փորձում էր իրենով անել հերթական գեղեցկուհուն։ Այս վարկածի համաձայն՝ հենց գեղեցկուհին էլ սպանեց Չինգիզ Խանին, սակայն ո՞րն էր նրա սպանելու դրդապատճառը։

Պատմաբանը նշում է, որ պատմական մի շարք աշխատություններում կա վկայություն, որ Չինգիզ Խանը հերթական տարածքը նվաճելուց հետո սպանում է նրա առաջնորդին ու որոշում ամուսնանալ առաջնորդի այրու հետ՝ վերջնականապես կործանելով նրանց գերդաստանը։

Ամուսնական առաջին գիշերվա ընթացքում, սակայն, գեղեցկուհին ոչ միայն սպանում է Խանին, այլ նաև որոշում է ինքնասպան լինել, որպեսզի փրկվի նրա զինվորների ահեղ դատաստանից։ Արդյունքում Խանը սպանվում է իր թուլություններից մեկի՝ կնոջ ձեռքով։

Կինը այսպես յուրահատուկ վրեժ է լուծում առաջնորդից ու ստիպում է նրան վերջնականապես գնալ այնտեղ, որտեղ որ ուղարկում էր բոլոր տղամարդկանց Խանը նրանց հանդեպ հաղթանակ տանելուց հետո։

Որոշ պատմաբաններ այս տարբերակն ամեն կերպ փորձում են ժխտել։ Նրանք նշում են, որ մինչև վերջին շունչն ու կյանքի վերջին տարիներին Չինգիզ Խանն ամեն կերպ հավատարիմ էր մնում Եսույ խաթունին, ով իր ամենասիրելի կինն էր։ Նրանք նշում են, որ Խանը չէր էլ մտածում նրան դավաճանելու մասին։ Սակայն ո՞վ գիտի, գուցե առաջնորդն այդպես էլ չէ՞ր կարողանում ազատվել իր ներսում եռող կնամոլությունից։

blognews.am