«Փորձ է արվում ՍԴ անդամների կարգավիճակը հավասարեցնել Վահե Գրիգորյանի կարգավիճակին». Ավետիք Իշխանյան

310

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խտրականության արգելքը. ՍԴ անդամներին վաղաժամկետ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքը տարաբնույթ մեկնաբանությունների առիթ տվեց. իշխանություններն ու նրանց սատարող ուժերն այն համարում են իրավական և հնարավորություն ՍԴ անդամներին արժանապատվորեն հեռանալու (թե չէ, տեսե՜ք, հա՛)։

Ընդդիմադիր ուժերը, իրենց հերթին, այն համարում են հակասահմանադրական և փորձ ՍԴ-ն ենթարկեցնելու Նիկոլ Փաշինյանին։

«Փորձ է արվում ՍԴ անդամների կարգավիճակը հավասարեցնել Վահե Գրիգորյանի կարգավիճակին». Ավետիք Իշխանյան

Իրականում, կարծում եմ՝ օրենքով փորձ է արվում, համաձայն ՀՀ Սահմանադրության Հոդված 29-ի (խտրականության արգելքը), վերացնել ՍԴ անդամների միջև առաջացած անհավասարությունը, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի համար անընդունելի ՍԴ անդամների կարգավիճակը հավասարեցնել նրա յուրային ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի կարգավիճակին․․․ Չաշխատել և ստանալ բարձր աշխատավարձ և պարգևավճարներ»։

 

mamul.am