«Եթե շշով մեկին հարվածելը քաղաքական գործունեություն է, ուրեմն ամեն ինչ ճիշտ է». Լ. Եղիազարյան

198

«Եթե շշով մեկին հարվածելը քաղաքական գործունեություն է, ուրեմն ամեն ինչ ճիշտ է». Լ. Եղիազարյան

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ասում են, որ Արմեն Թավադյանը հալածվում է քաղաքական հայացքների համար:
Ասեք, ես էլ իմանամ: Ե՞րբ է նա զբաղվել քաղաքական գործունեությամբ: Նա հայտնի դարձավ Քոչարյանի դատի ժամանակ խուլիգանական արարքով:
Եթե շշով մեկ ուրիշին հարվածելը քաղաքական գործունեություն է, ուրեմն ամեն ինչ ճիշտ է:
Նույնիսկ իր ընկեր Քոչարյանն է քրեական, էլ ուր մնաց՝ ինքը:
Զարմանալի ոչինչ չկա. նրան քաղաքական համարողների համար հայհոյելը, բամբասելը, սուտ լուրեր տարածելը, վարձով Քոչարյանին աջակցելը, ափեղ-ցփեղ դուրս տալը քաղաքական գործունեություն է, ինչն էլ որ անում է նրան «պատկանող» 5-րդ ալիքը»:

mamul.am