Դիրքապահների պարգևավճարները նվազել են՝ հասնելով 4350 դրամի. նոր ահազանգեր

231

Դիրքապահների պարգևավճարները նվազել են՝ հասնելով 4350 դրամի. նոր ահազանգեր

MAMUL.am-ը նոր ահազանգեր է ստանում դիրքապահների պարգևավճարների նվազեցման վերաբերյալ: Քիչ առաջ մեզ դիմած քաղաքացիները հայտնում էին, որ «Իջևանի զորամասում տվել են 10000, իսկ Նոյեմբերյանում ավելի քիչ՝ 4350 դրամ»:

Հիշեցնենք՝ երեկվանից MAMUL.am-ն ահազանգեր է ստանում դիրքերում ծառայող զինվորներից, ովքեր բողոքում են Ամանորին իրենց տրամադրվող պարգևավճարների նվազեցումից. «Նախորդ տարիներին մենք ստացել ենք 73 հազար դրամ պարգևավճար, սակայն այս տարի այդ գումարն զգալի ցածր է եղել՝ 20-30 հազար դրամ՝ կախված նրանից, թե ով որքան է ծառայել և որքան ստաժ ունի: Ոչ մի տարի գումարն այդքան քիչ չի եղել: Նախորդ տարիներին մեզ պարգևավճար տրամադրում էին տարեկան 3 անգամ, սակայն 2019թ. այդ պարբերականությունը կրճատվեց, և մնաց միայն Նոր տարվա առիթով պարգևավճարը»,- դժգոհում էին նրանք:

Թեմայի վերաբերյալ այսօր պարզաբանում է տարածել Պաշտպանության նախարարությունը, որին արձագանքել է իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ գրելով. «Անհասկանալի է, թե ՊՆ-ի պարզաբանումն ինչ կապ ունի բարձրացված խնդրի հետ»:

 

mamul.am