Օդանավի ուղեկցորդուհին օգտակար խորհուրդներ է տվել ճանապարհորդներին

188

Հայտնի ավիաընկերության ուղեկցորդուհին մի քանի խորհուրդ Է տվել զբոսաշրջիկներին, որոնք կբարելավեն նրանց արձակուրդի որակը, հայտնում է Travel and Leisure-ը:

Օդանավի ուղեկցորդուհի Լորեն Գիլֆոյլը խորհուրդ Է տալիս թռիչքից առաջ մի քանի ժամանոց ֆիլմեր, սերիալներ եւ շոուներ ներբեռնել՝ օդանավակայանում քաոսից շեղվելու համար:

Չմոռանաք լիցքավորման լրացուցիչ սարք վերցնել գաջեթի համար: ՉԷ որ կորցված ուղեբեռից ավելի վատ կարող Է լինել միայն նստած հեռախոսը: Լորենը խորհուրդ Է տալիս թռիչքից առաջ զբաղվել ֆիզկուլտուրայով, առանձնապես, եթե պետք Է հեռավոր երկրներ թռչել: Մարմնամարզությունը կբարելավի արյան շրջանառությունը եւ կմեղմացնի տհաճ զգացողությունները:

Ուղեկցորդուհին ընդգծում Է արձակուրդին հարմար հագուստի եւ կոշիկների կարեւորությունը: Չպետք թռչել անհարմար կոշիկներով եւ նեղ զգեստով: Հագեք այն, ինչի մեջ 16 ժամ հարմար կանցկացնենք ինքնաթիռում: Նա խորհուրդ Է տալիս քնել թռիչքի ժամանակ: Դա հեշտ կլինի անել աղմուկը չեզոքացնող ականջակալների առկարության դեպքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

blognews.am