Արտակարգ. հայտնաբերվել են դիեր, այդ թվում նաև երիտասարդի

481

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ժամը 11:04-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Գևորգ Չաուշի փողոցի թիվ 14/7 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերվել է Ժորա Ա.-ի (ծնված 1994 թ.) դին:

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը ընտանիքի անդամներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Դեկտեմբերի 27-ին, ժամը 13:05-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի Շիրազի փողոցի թիվ 42 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի մահճակալին հայտնաբերել Շուշանիկ Կ.-ի (ծնված 1940 թ.) դին:

 

arajininfo.ru