Ամուսնուս մայրը հոգնեցրել է իր անսպասելի այցերով… ես հիմա գտել եմ ելքը

519
Close up Thoughtful Middle Aged Blond Woman, Sitting at the Living Room and Looking Up with Hands on the Chin.

Առհասարակ, ես շատ համբերատար մարդ եմ, ով մանկուց սովոր է հարգալից վերաբերվել մեծերին: Երևի հենց դա էր պատճառը, որ երկար ժամանակ աչք էի փակում սկեսուրիս վարքի վրա, երբ նա անդադար գալիս էր մեր տուն՝ առանց հրավերի և նախօրոք զգուշացնելու:

Նրա այցերը ոտքից գլուխ էին շուռ տալիս իմ ամբողջ կյանքը: Նա անվերջ խրհուրդներ էր տալիս, թե ինչպես ավելի լավ պատրաստել ընթրիքը, դասավորել դարակները, մաքրել հատակը…

Չնայած նրան, որ մենք առանձին ենք ապրում և ֆինանսապես բացարձակապես կախված չենք սկեսուրիցս, նա անդադար խառնվում էր մեր կյանքին: Ժամանակի ընթացքում նրա անսպասելի այցելություններն ինձ հասցրեցին կատաղության: Ես երբեք չէի մտածի, որ մեծահասակ դաստիրակված մարդը կարող է իրեն նման կերպ պահել:

Ամուսնուս բազմիցս եմ խնդրել խոսել մոր հետ, որ նա գոնե զգուշացնի գալուց առնվազն 1 ժամ առաջ, բայց նա ոչ մի խնդիր չի տեսնում դրանում: Եվ ես որոշեցի ինքս լուծել այդ հարցը:

Ամեն անգամ, երբ սկեսուրս գալիս էր մեր տուն, ես գնում էի տնից՝  ինչ-որ պատճառ հնարելով: Եթե նրան հանդիպում էի դրսում, ապա ասում էի, որ շտապում եմ և արագ գնում:

Սկեսուրիս, իհարկե, դա դուր չէր գալիս: Որդու հետ առանձնապես բան չունի խոսելու, քանի որ նրան չի կարող ինչ-որ բան սովորեցնել, խորհուրդներ շռայլել: Ժամանակի հետ սկեսուրս սկսեց գիտակցել, որ հյուր գնալուց առաջ կարելի է զանգել և իմանալ, արդյոք տանն ենք լինելու թե ոչ:

Հիմա ամեն ինչ լավ է: Ես կարող եմ կարգի բերել տունը, ինչ-որ բան պատրաստել և սկեսուրիս դիմավորել պատշաճ կերպով, և նրա հետ շփումն ինձ հաճույք է պատճառում: Այժմ ամուսինս էլ է հասկանում, որ ես իրավացի էի:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը