Ուսանողներն ամբողջովին մերկ լուսանկարվել են 2020 թվականի օրացույցի համար, որպեսզի հասույթը տրամադրեն բարեգործության (Photo)

751

Վերջերս նորզելանդական Մեսի համալսարանի ուսանողները հետաքրքիր ֆոտոսեսիա են կազմակերպել, որտեղ նրանք ամբողջովին մերկ նկարվել են կենդանիների հետ։

Բոլոր ստացված լուսանկարները հայտնվել են 2020 թվականի բարեգործական  օրացույցի վրա, որը հնարավոր է գնել 15 նորզելանդական դոլարով։ Ուսանողները նշել են,որ իրենց վաստակած գումարի 10%-ը տրամադրեկու են Pet Refuge New Zealand կազմակերպությանը, որն օգնում է կենդանիներին։

Պետք է նշել նաև, որ նախագծին մասնակցել են 50 մերկ ուսանողներ, որոնք բավականին շատ են չարչարվել, որպեսզի հաջող լուսանկարներ ստանան։

    

blognews.am