Երկար մտածելուց հետո որոշեցի Աստվածաշունչը դնել թթխմորի մեջ և դնել վառարանը․ հրաշք էր կատարվել

976

Երկար մտածելուց հետո որոշեցի Աստվածաշունչը դնել թթխմորի մեջ և դնել վառարանը․ հրաշք էր կատարվել

Հացի մեջ պահված Աստվածաշունչը…

-Թոռնի՛կս, եկ միասին Աստվածաշունչ կարդանք,- հարմար տեղավորվելով բազկաթոռին՝ ասում է տատիկը…

-Տատի՛կ, ինձ դուր չե՛ն գալիս այդտեղ գրված պատմությունները, ես կարծում եմ,

որ այդ ամենը հորինվածք է,- վրդովված պատասխանում է թոռնիկը…

-Ինչպե՞ս կարող ես այդկերպ մտածել: Ես քեզ վստահեցնում եմ, որ այս գրքում գրված ամեն մի բառը ճշմարտություն է…

-Տատի՛կ, անցած անգամ մենք կարդացինք Սեդրակի, Միսաքի, Աբեդնագովի պատմությունը,

բայց երբ ես այդ մասին պատմեցի ընկերուհիներիս, նրանք սկսեցին ծաղրել ինձ…

Եվ ես հասկացա, որ մարդ չի կարող ընկնել կրակի հնոցի մեջ և ողջ մնալ, դա պարզապես հեքիաթ է…

Տատիկը հասկանալով, որ թոռնիկին իրական ապացույցներ են պետք, ասում է…

-Իսկ ի՞նչ կասես, եթե ես քեզ մի պատմություն պատմեմ իմ կյանքից…

-Այ դա մեծ հաճույքով կլսեմ,-ասում է թոռնիկը և տեղավորվում տատիկի կողքին…

-Հին ժամանակներում, երբ անգամ հայրդ լույս աշխարհ չէր եկել, մենք ապրում էինք շատ ծանր պայմաններում…

Բացի այն, որ ապրելու պայմաններն էին սուղ, մեզ նաև հալածում էին քրիստոնյա լինելու համար…

Մենք չէինք կարող բացահայտ խոսել Աստծո մասին, Աստվածաշունչ կարդալ, քանի որ կարող էինք խիստ պատժվել, անգամ սպանվել…

Մի անգամ, երբ խմոր էի պատրաստել, որպեսզի հաց թխեի, գյուղում լուրեր տարածվեցին,

թե ոստիկանները շրջում են բոլոր տներով և փնտրում Աստվածաշունչ, որպեսզի ոչնչացնեն այն և ձերբակալեն տան բնակիչներին…

Այս լսելով՝ ես խուճապի մատնվեցի, որովհետև մենք տանն ունեինք Աստվածաշունչ…

 

mediainfo.am