Մայր Աթոռը ներկայացրել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով կատարվելիք արարողությունների ժամանակացույցը

203

Մայր Աթոռը ներկայացրել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով կատարվելիք արարողությունների ժամանակացույցը

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԻԹՈՎ ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿԱՏԱՐՎԵԼԻՔ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Դեկտեմբերի 31
ժամը 24:00-ին – Նռնօրհնեքի արարողություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի Բաց խորանին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի,

Հունվարի 1
ժամը 10:00-ին — Սուրբ Պատարագ Ս. Գայանե վանքում,

Հունվարի 5
ժամը 17:30-ին — Երեկոյան ժամերգություն և Ճրագալույցի Ս. Պատարագ Ս. Գայանե վանքում,

Հունվարի 6
ժամը 10:30-ին — Հայրապետական Պատարագ և Ջրօրհնեքի կարգ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում,

Հունվարի 7
ժամը 10:30-ին` Սուրբ Պատարագ և հոգեհանգիստ Ս. Գայանե վանքում»:

mamul.am