Հյուսիսային պողոտայում մոխրի է վերածվել «Ապաչի» ընկերության արհեստական տոնածառը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

249

Քիչ առաջ Երևանի Հյուսիսային պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում այրվել է արհեստական տոնածառը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Հրշեջները մարել են կրակը, սակայն տոնածառն ամբողջությամբ վերածվել է մոխրի։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տոնածառը պատկանում է «Ապաչի» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ըններությանը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լուսանկարները և տեսանյութը՝ SHAMSHYSNA.com-ի ընթերցողի։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/12/27/1143953/