Արսեն Թորոսյանը՝ «Հանրապետական ծննդատան» աղմկահարույց դեպքի մասին

219

Արսեն Թորոսյանը՝ «Հանրապետական ծննդատան» աղմկահարույց դեպքի մասին

«Ես ոչինչ չեմ կարող ասել իրավական տիրույթում գտնվող գործի մասին, որը նախաքննության փուլում է, և ինֆորմացիայի մասով պետք է հիմք ընդունել Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը՝ այդ գործի վերաբերյալ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով «Հանրապետական ծննդատան» աղմկահարույց դեպքին։

«Եթե մեզ 1 մլն էին առաջարկում, ապա քանի՞ միլիոնով են վաճառել երեխայիս». անհետ կորած նորածնի դին դատաբժշկականում չի հայտնաբերվել

«Կարծում եմ՝ Քննչական կոմիտեն կանի ամեն բան՝ իրականությունը վեր հանելու և պատշաճ գնահատական տալու համար, իսկ մենք կօգնենք նրանց այդ հարցում, որ մեղավորները պատժվեն օրենքի ողջ ուժով»,- հավելեց նախարարը։

Похожее изображение

Հարցին՝ արդյոք զրուցե՞լ է ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի հետ, Ա․ Թորոսյանն ասաց, որ չի զրուցել, ոչ էլ պատրաստվում է զրուցել։

mamul.am