ՀՐԱՏԱՊ․ Բախում՝ ոստիկանների և զոհված զինծառայողի հարազատների միջև. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

284

Բախում՝ ոստիկանների և զոհված զինծառայողի հարազատների միջև. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Դեկտեմբերի 26-ին կառավարության շենքի առջև բողոքի ակցիա են իրականացնում 21-ամյա զոհված զինծառայող, ազգությամբ եզդի Արթուր Աջամյանի հարազատները՝ պահանջելով իրենց հետ հանդիպման գա վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրանք վանկարկում են՝ «Արդարություն ենք պահանջում»:

«Ես արդարություն եմ ուզում, վաշտի հրամանատարն ո՞ւր է. մատները ջարդել են, գլուխը ջարդել են»,- բացականչում էր ծնողի մայրը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Արցախի բանակի մարտական հենակետերից մեկում մահացած գտել են Արթուր Աջամյանի դին: Նշվում է, որ այն ինքնասպանություն է եղել: Հարազատները պահանջում են բացահայտել գործը, պատժել իրական մեղավորներին:

 

mamul.am