«Պետք չի բոլոր հյուրերին ստիպել՝ ուտել խոզի բդից». Նիկոլ Փաշինյան

300

«Պետք չի բոլոր հյուրերին ստիպել՝ ուտել խոզի բդից». Նիկոլ Փաշինյան

«Կներեք, ուզում եմ ինձ իրավունք վերապահել ու կոչ անել քաղաքացիներին՝ պետք չի բոլոր հյուրերին ստիպել ուտել խոզի բդից, հետո սեղանի վրա եղած ամեն ինչից պարտադիր փորձել՝ վիրավորվելու տրամաբանությամբ՝ բա էսքանը պատրաստել ենք, որ վերջում փչանա՞»,- կառավարության նիստում շարունակելով Ամանորի թեման, հայտարարեց վարչապետ Փաշինյանը: «Ուզում ենք, որ տնային տնտեսուհիները դեկտեմբերի 31-ի ամբողջ օրը չանցկացնեն դոլմա փաթաթելու և այլ պրոցեսների վրա, որովհետև ինչպես դա, այնպես էլ մնացածը պետք է ուտել թարմ վիճակում, չի կարելի է հինգ օրվա համար մթերք պատրաստել: Ինչ որ ժամանակ անցավ՝ դա վնասակար է, մինչդեռ ստիպում ենք ուտել 3 օրվա ստալիչնի սալաթը, 4 օրվա բլինչիկն ու 15 օրվա խոզի բուդը, մի՛ արեք, պատրաստեք այնքան, ինչքան ռեալ է ուտել»:

 

mamul.am