10 տարի առաջ այս լուսանկարը պտտվեց աշխարհով մեկ․ ինչպես է հիմա ապրում վեցնյակի հայտնի ընտանիքը

4729

Ասում են, առաջին սերը հալչում է առաջին ձյան նման։ Սակայն Միա և Ռոզոննո Մագկի ամուսիններն ապացուցում են, որ ամեն բան այլ կերպ էլ կարող է լինել։ Չէ որ իսկական սիրո համար չկան խոչընդոտներ։

Նրանք ծանոթացել էին դեռևս դպրոցում, սիրահարվել, իսկ հետո՝ ամուսնացել։ Նրանք երջանիկ էին, երազում էին երեխաների մասին, սակայն 10 տարի նրանք փորձում էին ծնողներ դառնալ, բայց ապարդյուն։

Այդ ժամանակ Միան և Ռոզոննոն որոշեցին դիմել բժիշկների օգնությանը։ Երկար բուժումներից հետո նրանք իմացան, որ միանգամից վեց երեխա են ունենալու։ Սակայն ռիսկերը շատ էին։ Ռոզոննոն զբաղվում էր գորգերի լվացումով և փափուկ կահույքի պաստառապատմամբ։ Նա վախենում էր, որ չի կարողանա պահել ընտանիքը։ Սակայն նրանց լուսանկարը, որը տարածվել էր ողջ համացանցով, Մագկի ընտանիքին հանրահայտ դարձրեց։

Օփրա Ուինֆրին նրանց իր ստուդիա հրավիրեց և 250000 դոլարի քարտ նվիրեց։ Նրանք նվերներ էին ստանում ողջ երկրից՝ տակդիրներ, մթերքներ, հագուստ և այլն։ Շուտով նրանք սկսեցին վարել իրենց շոուն, որտեղ կիսվում էին վեց երեխաների ծնողներ լինելու հոգսերով և կյանքով։ Հեռուստատեսությունում հայտնի դառնալու շնորհիվ Ռոզոննոյի բիզնեսն էլ սկսեց բարգավաճել։ Հիմա փոքրիկները բավական մեծացել են, նրանք շատ նման են իրենց ծնողներին։ Ընտանիքը երջանիկ է և սիրով լի, իսկ Միայի և Ռոզոննոյի հարաբերություններն էլ ավելի են ամրացել։ Ինչ էլ որ լինի, նրանք միասին կհաղթահարեն բոլոր դժվարությունները։

blognews.am