Տեր իմ, այս բացվող օրն ու լույսը օծիր քո սուրբ զորությամբ

543

Տեր իմ Բարեգութ

որ ներում ես ամեն բան

այսօր ես՝ որ

քո ծառան եմ մեղավոր

ծնկել եմ

քո առաջ

որ աղոթեմ քեզ

որ խնդրեմ քեզ

որ աղաչեմ քեզ

օրհնիր օրն այս

օրհնիր լույսն այս և օդն այս

և մեզ այս օրվա մեջ

և թող քո օրհնությամբ

այսօր միայն բարին լինի

այսօր միայն բարին տեսնենք

ու բարու մասին լսենք

պահիր ու պահպանիր

շնորհակալ եմ քեզ Տեր Իմ Աստված

Ամեն:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Լավինֆո-ն