«Ա՜խ, ինչ շուտ են մեծանում էս հարևանների աղջիկները»․10 միտք հայտնի «Տղամարդիկ» ֆիլմից, որ կտեղափոխեն ձեզ տղամարդկանց աշխարհ ու քաղցր հուշեր կնվիրեն

190

Երևի թե չկա մի հայ, ով գոնե իր կյանքում մեկ անգամ դիտած չլինի հանճարեղ «Տղամարդիկ» ֆիլմը, որը պատմում է սիրո ջերմագույն մի պատմության ու դրա շուրջ հավաքված տղամարդկանց մտորումների զվարճալի դրվագների մասին։ Առաջարկում ենք միասին վերհիշել այս գլուխգործոց ֆիլմի մի քանի մտքեր, որոնք կօգնեն ձեզ հեշտորեն տեղափոխվել տղամարդկանց աշխարհ։

1․ Այնպես որ, գուշակեցիք, եթե ֆիլմը կոչվում է« Տղամարդիկ», ապա գլխավոր գործող անձը պետք է լինի կին։

2. Պատմող — Ինչ վիճելի հարց էլ որ պատահի մեր քաղաքում, վճռական խոսքը պատկանում է նրան, քանզի այդ մարդու իմաստությունն ու արդարամտությունն ուղիղ համեմատական են այն հարգանքին, որ նա՝ Վազգենը, վաստակել է քաղաքային բնակչության բոլոր խավերում։
Վազգեն — Լուրջ մտածել է պետք։

3. Ո՛չ, ո՛չ, նա [Սաքոն] գեղանկարիչ չէ, բայց նա լավ է ճանաչում կյանքը։

4. Եվ եթե քաղաքի իմաստով Սուրենը թեթևսոլիկ է, ապա որոշ իմաստով այն արդարացի է։

5. Ահա և Սուրենի մայրը։ Առաջին հայացքից նա իր բախտից դժգոհելու ոչ մի առիթ չունի։ Բայց միայն առաջին հայացքից։

6. Այս հինավուրց պարը կոչվում է քոչարի։ Յուրահատուկ է նրանով, որ այն պարում են բացառապես տղամարդիկ։ Կանայք զբաղված են տնտեսությամբ։ Եվ այսպես տղամարդիկ պարում են՝ քիփ, ձեռք ձեռքի տված, մեկ ընդ մեկ ուստառուսին սեղմելով։

7. — Ա՜խ, ինչ շուտ են մեծանում էս հարևանների աղջիկները։

8. Բայց սեղանի շուրջ ավելի շատ կխոսեն, քան կխմեն։ Ով գիտի, գուցե դրա համար է, որ Հայաստանում սթափարաններ չկան։

9. Այդ ո՞ր հայը չի հյուրընկալի իր բարեկամին, եթե նա ներկայանում է որպես բարեկամ։

10․ Քամին զանա, քամին զանա, զանա, քամին զանա, ճերմակ դոշդ բանա․․․

 

blognews.am